Հարավային Ամերիկայի հայկական ազգային խորհուրդն իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 252 բանաձեւի ընդունման կապակցությամբ, գրում է Արգենտինայի հայերի Diario Armenia թերթը:

CAN-ը նկատում է, որ «չնայած Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից ճնշումներին, կոնգրեսականները վճռականություն դրսեւորեցին իրենց դիրքորոշման մեջ»:

CNA-ի նախագահ Ալֆոնսո Տաբակյանը իր հերթին նշել է. «Անկայի հիստերիկ արձագանքը հանձնաժողովի որոշման կապակցությամբ հերթական անգամ ցույց տվեց Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, նաեւ այն, որ նրան չհաջողվեց կանգնեցնել գործըթնացը, որ վկայում է արդարության մասին: Թուրքական մոլեռանդ քաղաքականությունը կասկածի տակ է առնում Անկարայի հռչակած՝ Կովկասում խաղաղության հասնելու քաղաքականությունը»: