Հունգարիայում մահացել է 98-ամյա ենթադյալ նացիստ հանցագործ Լասլո Չաթարին, որի մականունն է Չիժիկ։ Նա մահացել է օգոստոսի 10-ին՝ Բուդապեշտի հիվանդանոցում՝ թոքերի բորբոքման բարդացումների արդյունքում։

Առաջիկա ամիսներին պետք է սկսվեր նրա գործով դատավարությունը։ Չիժիկին մեղադրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում 15,7 հազար հրեաների մահվանը հանցակից լինելու մեջ։ Նրան դատելու էին ինչպես Հունգարիայում, այնպես էլ հարեւան Սլովակիայում, փոխանցում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով BBC News-ը։

Հայտնաբերվել է նացիստական ամենահետախուզվող հանցագործի գտնվելու վայրը

Դատարանը որոշել էր դատավարության ընթացքում նրան տնային կալանքի տակ պահել։

Նացիստական ամենահետախուզվող հանցագործը ձերբակալված է

2013-ի հունիսին նրան մեղադրանքներ են ներկայացվել։

Ամենաորոնվող նացիստական հանցագործներից մեկին մեղադրանք է ներկայացվել