Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը չի հավատում, որ այսօր երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններից հետո կարող են կրկնվել այս տարվա ապրիլին տեղի ունեցած զանգվածային անկարգություններն ու ավերումները:
«Չեմ կարծում եմ, որ Մոլդովան պետք է եւս մեկ անգամ անցնի ապրիլի 7-ի սցենարը, որ երկիրը կդիմանա նման սցենարին եւ նրա քաղաքացիները կհամաձայնեն դրա հետ»,- ասել է Վոլորնինը, ընտրատեղամասում իր քվեարկությունից հետո: Հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ այսօր Մոլդովայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են ընթանում: Դրանք կարեւոր են նրանով, որ հենց նորընտիր խորհրդարանը պետք է ընտրի երկրի նախագահին, որը կփոխարինի իր երկրորդ ժամկետն ավարտող Վորոնինին եւ կազմի կառավարություն: Նախորդ ընտրություններն անցել էին ապրիլի 5-ին, որից հետո ընդդիմությունը դժգոհ մնալով ընտրությունների արդյունքներից, իր հազարավոր կողմնակիցների հետ դուրս էր եկել փողոց: Ցույցերը վերաճել էին անկարգությունների, որի արդյունքում ցուցարաները գրավել էին նախագահի նստավայրն ու խորհրդարանի շենքը:
Վորոնինը նաեւ հայտարարել է, որ «եթե հետընտրական իրավիճակը գնա դեպի ապրիլի 7-ի կրկնություն, ուժային կատռույցները պետք է գործեն համապատասխանորեն»: Նա վստահություն է հայտնել, որ իր ղեկավարած Կոմունիստական կուսակցությունը բացարձակ հաղթանակ է տանելու այս ընտրություններում:



























