ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը կայանալու է մարտի 28-ին` Մոսկվայում: Այս նիստում քննարկվելու է 20 հարց, որոնք հիմնականում առնչվում են Հայրենական պատերազմի և Հաղթանակի 65-ամյա հոբելյանին, ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությանը, Եվրոպական անվտանգության պայմանագրին, ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգերին, կոռուպցիայի դեմ համատեղ պայքարին և այլն:
Նշենք, որ ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանում, Ղազախստանն ակտիվացրել է իր գործունեությունը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ եւ անգամ խնդրի լուծման սեփական առաջարկներն է ներկայացրել: Փորձագետները նշում են, որ այս ամենի թիկունքում կանգնած է Ռուսաստանը, որը փորձում է մեծացնել իր ազդեցությունը կարգավորման գործընթացում: Ըստ էության, Ռուսաստանը այս խնդրի հետ կապված ակտիվ է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբում` որպես համանախագահ երկիր, թե՛` դրանից դուրս:



























