Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ նրա հիմնական մրցակից Պեր Շտայնբրյուկերի միջեւ նախընտրական բանավեճի ընթացքում, որը կայացել է սեպտեմբերի 1-ի երեկոյան, շփոթմունք է տեղ գտել:
Մերկելը բանավեճին ներկայացել է սեւ կոստյումով եւ կրած միակ զարդը եղել է ԳԴՀ-ի դրոշի գույներով վզնոցը՝ սեւ, կարմիր, ոսկեգույն: Սակայն վզնոցի գունային հատվածների հերթականությունը նման չի եղել դրոշի գույների հերթականությանը: Այս փաստը ավելի շատ է գրավել հեռուստադիտողների ուշադրությունը, քան հեռուստաբանավեճը: Սխալ հաջորդականությամբ վզնոցը Բելգիայի դրոշին է նման եղել, հստակեցնում է lenta.ru-ն:
Բանավեճից 15 րոպե անց Twitter-ում հայտնվել է Deutschland Kette էջը (Գերմանիայի վզնոց), որը հենց զարդն «է վարում» , հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նա ինձ ճիշտ չի կրում: Ես Բելգիան չեմ», - ասվում է գրառումներից մեկում: Այնուհետեւ Deutschland Kette-ը քննարկումներում գրոմ է, որ «ինքը ձանձրանում է», իսկ «Պերը մշտապես թարս է նայում իրեն»:
Միկրոբլոգի գոյության առաջին իսկ օրվանից դրա հետեւորդն է դարձել վեց հազար մարդ:





























