Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում' Նոյեմբերյանի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը:

Ինչպես NEWS.am-տեղեկանում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը սակայն ադրբեջանական հենակետերից կրակ է արձակվել Կոթի գյուղի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ: Տուժածներ և վիրավորներ չկան: