ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավարտել է իր առաջին այցը Հայաստան: 2013թ.-ի սեպտեմբերի 3-6-ը տեղի ունեցած այցի նպատակն էր ապահովել խորհրդատվական եւ տեխնիկական օժանդակություն Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմին (ԱԿՄ):
Ազգային կանխարգելման մեխանիզմը խոշտանգումների կանխարգելման մեխանիզմն է` համաձայն Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության հոդված 11-ի:
Այցի ընթացքում Կանխարգելման ենթակոմիտեն հանդիպեց կառավարության, ոչ-կառավարական կազմակերպությունների, ՄԱԿ-ի, ինչպես նաեւ Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմի ներկայացուցիչների հետ:
Կանխարգելման ենթակոմիտեի այցի հիմնական նպատակն էր Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմի ներկայացուցիչների կարողությունների զարգացումը` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բռնությունների եւ խոշտանգումների կանխարգելման բաժնի եւ խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի հետ բովանդակալից հանդիպումների, ինչպես նաեւ ազատազրկման վայրեր մի շարք համատեղ այցերի միջոցով: ՄԱԿ-ի փորձագետները հնարավորություն ունեցան անմիջականորեն գնահատելու խոշտանգումների եւ այլ անմարդկային վերաբերմունքի կանխարգելման հայաստանյան այս մարմնի կարիքները եւ ընթացիկ մարտահրավերները:
Այցի ավարտին պատվիրակության ղեկավարը նշեց. <<Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն հանդիպումներ ունեցավ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության եւ, մասնավորապես, Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմի ներկայացուցիչների հետ, եւ վերջիններիս հետ միասին այցելեց մի քանի ազատազրկման վայրեր: Ենթակոմիտեն գնահատում է այն քայլերը, որոնք Հայաստանը կատարել է խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ եւ կառաջարկի միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են այս գործընթացի հետագա իրականացման համար: Այդ նպատակով, Կանխարգելման ենթակոմիտեն պատրաստակամ է Հայաստանի Հանրապետության եւ Ազգային կանխարգելման մեխանիզմի համար ապահովել համապատասխան աջակցություն եւ խորհրդատվություն>>:
Կանխարգելման ենթակոմիտեն ՀՀ կառավարությանը եւ Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմին կներկայացնի առանձին, կոնֆիդենցիալ զեկույցներ, որոնք կներառեն ենթակոմիտեի` այցի արդյունքում բարձրացված դիտողություններն ու առաջարկությունները:
Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի պատվիրակության կազմում էիn
Մարի Ամոսy (պատվիրակության ղեկավար), Միգել Սարրե Իգուինիզը եւ
Վիկտոր Մադրիգալ-Բորլոզը:





























