Ավստրալիայում, սեպտեմբերի 7-ին, խորհրդարանական համընդհանուր ընտրություններ են ընթանում: Ընտրության իրավունք ունեն մոտ 14 մլն ավստրալացիներ:
Ընտրությունների հիմնական խարդավանքն այն է, արդյոք կկարողանա լիբերալ - ազգային կոալիցիան, ընդդիմության առաջնորդ Թոնի Էբոթի գլխավորությամբ, ընդհատել կառավարության վեց տարվա աշխատանքը: Քվեարկությունից առաջ անցկացված հարցումները ցույց տվեցին, որ Քեվին Ռադը, ով վարչապետի պաշտոնին է վերադարձել երեք ամիս առաջ, զգալիորեն զիջում էր իր մրցակցին: Ըստ փորձագետների լիբերալները կարող են ստանալ 75 - ից մինչեւ 85 խորհրդարանական մանդատ 150 տեղանոց խորհրդարանում:
Քվեարկությունը սկսվել է նշանակված օրից մեկ շաբաթ առաջ. օգոստոսի վերջին ավստրալացի օրենսդիրները հայտարարեցին խորհրդարանը ցրելու մասին, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ինչպես նշում է RT-ը, օրվա ամենահետաքրքիր հատվածը, թերեւս, կդառնա Վիկտորիա նահանգում կայանալիք քվեարկությունը, որտեղ խորհրդարանի վերին պալատ է առաջադրվել այս պահին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը գտնվող Ջուլիան Ասանժը, ով հանդիսանում է WikiLeaks պորտալի եւ համանուն կուսակցության նախագահը: Հարցումների տվյալով բացահայտող ինտերնետ-ռեսուրսի հիմանդիրը հաղթանակի մեծ հավակնություններ ունի: Ճիշտ է, պարզ չի դառնում, Ասանժի հնարավոր հաղթանակը վերջ կդնի նրա լոնդոնյան ճգնավորությանը:
Ընտրություններին մասնակցում է նաեւ միլիարդատեր Կլայվ Պալմերի միավորումը. նա հովանավորում է «Տիտանիկի» կրկնօրինակի ստեղծման գործընթացը:





























