Եգիպտական երրորդ ցամաքային բանակի՝ Սինայում տեղակայված զորամասերը զանգվածային գործողություններ են իրականացնում թերակղզու հյուսիսում գտնվող ահաբեկչական բազաների դեմ. գործողությանը մասնակցում են տանկեր, զրահամեքենաներ, ուղղաթիռներ ու ավիացիա:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 3-ին ՌՕՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցնում Տումա, Էլ-Մուկատա եւ Էլ-Մահդիա բնակավայրերի ՝ կործանելով այնտեղ գոյություն ունեցող զինված ծայրահեղականներին: Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավելի քան 10 ուղղաթիռներ գտնվում են Էլ-Գուրա շրջանի երկնքում են գտնվում՝ Շեյխ-Զուվեյդից հարավ: Ականատեսները հաղորդում են, որ սեւ ծխի քուլաներ են բարձրանում Էլ-Կարիա ու Էզ-Զուխեյր գյուղերի երկնքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Կահիրեում մահափորձ էր կատարվել Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մուհամեդ Իբրահիմի դեմ: Իրավապահ մարմիններում առկա աղբյուրները վկայում են, որ ահաբեկչությանը մասնակից են «Ալ-Քաիդայի» գրոհայինները, ովքեր տեղակայված են Սինայում: Ականապատ մեքենայի պայթյունի արդյունքում վիրավորվել էր 22 մարդ, այդ թվում տաս ոստիկաններ, ովքեր ուղեկցում էին նախարարին:





























