Պետական սահմանադրական հանձնաժողովն աշխատում է Վրաստանի խորհրդարանի լիազորությունների ընդլայնման նախագծի վրա:

Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, ընթանում են երկպալատ խորհրդարանի մոդելի ձեւավորման աշխատանքները, նաեւ ծրագրվում է օրենսդիր մարմնին ավելի մեծ լիազորություններով օժտել կառավարության ձեւավորման հարցում:

Եթե նախագիծը հաստատվի Վրաստանի նախագահի կողմից, այն օրենսդրական բնույթ կստանա։

Ինչպես հաղորդել է հանձնաժողովի նախագահ Ավթանդիլ Դեմետրաշվիլին, հանձնաժողովն առաջարկում է, որ եթե խորհրդարանը երկու անգամ չի հաստատում նախագահի առաջարկած վարչապետի թեկնածուին, դրանից հետո խորհրդարանն ինքն է վարչապետ ընտրում, իսկ վերջինս էլ ձեւավորում է կառավարության կազմը: