Աշխատանքային այցով այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Վիլնյուս ժամանած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպական Միությունում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկեւիչուսի հետ, որի ժամանակ նրանք անդրադարձել են Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը եւ այդ համատեքստում հանգամանալից քննարկել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով, որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի եւ որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։

Նախարարները համակարծիք են եղել, որ hարկավոր է  առաջ մղել Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրված արդյունքների վրա։