Ամանում Հորդանանի խորհրդարանի շենքում, այսօր՝ սեպտեմբերի 10-ի ցերեկը, կրակոցներ են հնչել: Միջադեպի մասին առաջինը տեղեկություններ են տարածել տեղացի բլոգերները, ովքեր հաղորդել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել արտաքին գործերով խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հանձնաժողովը գլխավորող պատգամավորը ԱԿ-47 ինքնաձիգից կրակ է բացել իր գործընկերոջ ուղղությամբ: Հորդանանի Petra պետական տեղեկատվական գործակալությունը հաղորդում է, որ պատգամավորը չի տուժել: Պատգամավորի նման վարքի պատճառների մասին չի հաղորդվում, փոխանցում է NEWSru.co.il-ը:

Ամանում խորհրդարանի շենք է ժամանել ոստիկանությունը, նիստը դադարեցվել է: