Ռուսաստանի «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետները Ռուսաստան ներմուծվող բելառուսական մսամթերքի մեջ բակտերիաներ եւ միկրոօրգանիզմներ են հայտնաբերել: Մասնավորապես, Բրեստում արտադրվող երշիկում հայտնաբերվել են լիստերիաներ:

Լիստերիաները փայտիկանման բակտերիաներ են, որոնք կարող են մարդու մոտ լիստերիոզ սուր հիվանդություն առաջացնել:

Նշենք, որ սեպտեմբերի 3-ից Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել բելառուսական մսամթերքի ներմուծման վրա՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի պատճառով: