Ռուսաստանցի փաստաբան Ալեքսանդր Զորինը խնդրել է ՌԴ Քննչական կոմիտեին քրեական գործ հարուցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ՝ պատերազմ պլանավորելու եւ նախապատրաստելու հոդվածով: Նրա խոսքով՝ իր զինծառայողներին պաշտպանելու պատրվակով ԱՄՆ-ը 2002-ին ամբողջությամբ հրաժարվեց Հռոմի ստատուտի մասնակցությունից, այն անվանելով ԱՄՆ ազգային շահերին ու ինքնիշխանությանը հակասող:
Զորինը պահանջել է ՌԴ Քննչական կոմիտեից ստուգել Օբամայի գործողություններում հանցակազմի առկայությունը, որը նախատեսված է «Ագրեսիվ պատերազմի սկսելու եւ վարելու համար դրա պլանավորում եւ նախապատրաստություն» հոդվածով: Այդ հոդվածը նախատեսում է մինչեւ 20 տարվա ազատազրկում, հաղորդում է «ՌԱՊՍԻ»-ն:
Փաստաբան Ալեքսանդր Հարությունովը հայտնել է, որ Զորինի առաջարկով քրեական գործի հարուցման հեռանկարը շատ կասկածելի է: «Իհարկե, հեռանկարները հոռետեսական են եւ նրա մոտ, բնականաբար, ոչինչ չի ստացվի: Ես կարծում եմ, սա PR քայլ է, ոչ թե լուրջ մտադրություն»,-ասել է փաստաբանը:
Իրավաբան Լյուդմիլա Այվարի խոսքով՝ եթե Օբաման հանցագործություն գործեր Ռուսաստանի տարածքում, ուժի մեջ մկտներ նրա նախագահական անձեռնմխելիությունը:





























