FEMEN-ի բելգական բաժանմունքը հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքները: «Ոչնչի համար չենք զղջում, մենք մեր բոլոր ակցիաները անկեղծությամբ ենք անցկացրել»,-բացատրել են բելգիական FEMEN-ի ներկայացուցիչները, հավելելով, որ որոշումը միաձայն է կայացվել:

Կազմակերպության փակման պատճառներն, ամենայն հավանականությամբ, տարաձայնություններն են, որոնք վերաբերում են շարժման միջազգային կազմակերպությանը: Ֆեմինիստուհիները խոստանում են շարունակել իրենց պայքարը՝ նոր շարժման կազմում, որը ձեւավորվելու է Բելգիայում, փոխանցում է Novostimira-ն:

2008-ին Ուկրաինայում սկիզբ առած շարժման ակտիվիստուհիները թոփլես-ակցիաներ են անցկացնում ոչ միայն իրենց հայրենիքում, այլեւ ամբողջ աշխարհում: Նախորդ տարի շարժումը գրանցվել է Ֆրանսիայում, բացի այդ, մասնաճյուղեր են հայտնվել նաեւ Գերմանիայում: Վերջերս ուկրաինական FEMEN-իստուհիները լքել են երկիրը՝ հետապնդումների պատճառով: