Լիբիական Բենգազի քաղաքում տեղակայված ԱԳՆ շենքում սեպտեմբերի 11-ին ուժեղ պայթյուն է որոտացել, շինությունը լրջորեն վնասվել է: Զոհերի եւ տուժածների քանակության մասին առայժմ չի հաղորդվում: Զինծառայողները շրջափակել են դեպքի վայրը:

Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել շինության կողքին կայանված ավտոմեքենայում: Շինության զգալի մասը ոչնչացվել է: Բացի այդ, պայթյունի արդյունքում լրջորեն վնասվել է մոտակայքում գտնվող Կենտրոնական բանկի գրասենյակը:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել Բենգազիում ամերիկյան ներկայացուցչության վրա հարձակման տարելիցի օրը: Հիշեցնենք, որ նախորդ տարի այս օրը տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել էր ամերիկացի դիվանագետ Քրիս Սթիվենսը եւ առաքելության եւս երեք ներկայացուցիչներ, ընդգծում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: