Աբխազական երկաթուղու բացումը բարենպաստ ազդեցություն կունենա ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների վրա, այլեւ՝ Վրաստանի համար: Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտարարել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Անդրադառնալով մարտին Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրման խնդրին՝ նա ընդգծել է, որ մինչ օրս դա անկանխատեսելի երկիր է: «Շատերը հիանում են Վրաստանով, նրա տնտեսությամբ եւ հեռացող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիով, սակայն եթե Վրաստանը շարունակի Եվրամիության հետ մերձենալու կուրսը, լուրջ խնդիրներ կունենա տարածաշրջանից անջատվելու համատեքստում»,-կարծիք է հայտնել Ռուբեն Թովմասյանը:
Հիշեցնենք, որ ստոնիա կատարած այցի եւ «Eesti Päevaleht» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ երկիրը ձգտում է հնարավորինս շուտ դառնալ Եվրամիության անդամ: «Նոյեմբերին Վիլնյուսում բարձրագույն մակարդակում կայանալիք հանդիպմանը ծրագրում ենք նախաստորագրել ԵՄ հետ ազատ առեւտրի եւ ասոցացման մասին համաձայնագիրը, եւ, հնարավոր է, արդեն գարնանը ստորագրենք այն»,-ասել է Իվանիշվիլին:





























