Մոլդովական գինու ներմուծումը Ռուսաստան արգելելու պատճառով երկիրը որոշել է Քիշնեւի միջազգային օդանավակայանը չփոխանցել ռուսական ընկերությանը:  Վճիռը կայացրել է Մոլդովայի Սահմանադրական դատարանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիշնեւի միջազգային օդանավակայանը 49 տարով շահագործման է հանձնվել ռուսական «Ավիա-Ինվեստ» կոնսորցիումին: Կոնսորցիումը պետք է արդիականացներ օդանավակայանը եւ ներդներ ավելի քան 240 մլն եվրո:

Օդանավակայանի՝ ռուսական կողմին շահագործման հանձնելու խնդիրը կարող է դիտարկվել կես տարվա ընթացքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Մոլդովական դատարանը այդ որոշումը կայացրել էր այն բանից հետո, երբ Ռոսպոտրեբնադզորում արգելել էին մոլդովական գինին Ռուսաստան ներմուծել: Սեպտեմբերի 10 երեկոյան ռուսական գերատեսչության ղեկավար Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ սահմանափակումները գործելու են այնքան ժամանակ, քանի դեռ մոլդավական իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկել՝ «խնդիրը համակարգային կերպով լուծելու համար»:

Օնիշչենկոն արգելել է մոլդովական գինու ներմուծումը Ռուսաստան