Մոլդովական գինու ներմուծումը Ռուսաստան դադարեցվել է որակի պատճառաբանությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Արգելքը կգործի այնքան ժամանակ, մինչեւ Մոլդովան միջոցներ ձեռնարկի՝ ուղղված «խնդիրների համակարգային լուծմանը»:
«Մենք մտադիր չենք կատարել Մոլդովայի տնտեսության դայակի դերը»,-հայտարարել է Օնիշչենկոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» հայտնել էր, որ մոլդովական գինու մատակարարումները Ռուսաստան կարող են դադարեցվել սեպտեմբերի 11-ից:
Օնիշչենկոն վաղը կարգելի մոլդովական գինիների ներկրումը Ռուսաստան





























