ԵՄ-ի հետ ասոցացումը չէր բարձրացնի հայկական ապրանքների որակը: Այս մասին սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Տեղեկացված եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա ուշադրություն է դարձրել, որ Հայաստանը չի իրականացնում այն համաձայնագրերը, որոնք արդեն ստորագրել է:
«Այսօր Հայաստանում կամք եւ պրոֆեսիոնալիզմ չկա: Մարդիկ չգիտեն, թե ինչպես աշխատեն եւ ամեն ինչ սխալ են անում»,-ասել է նա, հավելելով, որ բոլոր երկրներում տնտեսությունը առաջ է շարժվում ժամացույցի սլաքի ուղղությամբ, Հայաստանում՝ հակառակ: Գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ արտադրությունը չի վերահսկվում: «Այդ խնդիրը խանգարում է մեզ՝ անկախ նրանից, թե ինչ արտաքին քաղաքական գործընկերոջ հետ ենք մենք համագործակցում: Պետք է ստեղծենք վերահսկող հանձնաժողով, որն իրական աշխատանք է կատարելու: Իսկ այսօր ապրանքները թանկանում են, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչու»,-ընդգծել է Պիպոյանը:





























