Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան  Օհանյանն, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքին եւ նրա հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ընթացքին եւ հակամարտող կողմերի ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Կողմերը երկուստեք կարեւորել են հրադադարի ռեժիմի պահպանման, շփման գծում լարվածության թուլացման, հակամարտող կողմերի միջեւ փոխվստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը: Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր նկատառումները շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ: