Լվովի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու 650-ամյակի տոնակատարությունների շրջանակում տեղի կունենա համերգ՝ հայ աշխարհահռչակ երաժիշտ եւ երգահան  Ջիվան Գասպարյանի մասնակցությամբ:  

Տոնակատարությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 13-15-ը: Տոնակատարությունների շրջանակում տեղի կունենա Հայակական փողոցի տոն, համերգ, ֆիլմերի ցուցադրություններ, գեղարվեստական ներկայացումներ, վարպետաց դասեր եւ էքսկուրսիաներ հայկական թաղամասերով, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Սեպտեմբերի 13-ին Լվովում կբացվի լվովահայեր Անտոնի եւ Կայետանա Ստեֆանովիչների նկարների ցուցահանդեսը, որոնց լեհերը համարում են անցյալ դարի արվեստի նախահայրերը:

Ջիվան Գասպարյանի համերգը կկայանա Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ: