Ստրասբուրգում ձերբակալվել են 12 ենթադրյալ ավազակներ, որոնց կասկածում են ապահովագրական փոխհատուցում ստանալու նպատակով մեքենաների հրդեհման մեջ: Դա տեղի է ունեցել հունիսին ձերբակալության առաջին ալիքից հետո:

Ինչպես վկայակոչելով France-Presse գործակալությանը գրում է ֆրանսիական «Le Parisien» թերթը, ձերբակալվածները, ովքեր 26-ից 51 տարեկան են եւ ազգությամբ հայեր են ու չեչեններ, կալանքի ներքո են: Երեք այլ կասկածյալներ փախուստի մեջ են, ուստի կարող են հետեւել նոր ձերբակալություններ: Գործողության ընթացքում առգրավվել է 1200 տուփ մաքսանենգ ծխախոտ:

Ավազակության հիմնական ծրագիրը միեւնույնն էր. հայկական, վրացական ու չեչենական համայնքից կասկածյալները Ֆրանսիայից ու Գերմանիայից լավ գնով գնում էին մեծ մեքենաներ, որոնք վթարի ենթարկված էին կամ երկար ժամանակ օգտագործված: Ապահովագրական գործակալության հետ պայմանգիր կնքելու պահին դրանց իրական վիճակը չէին հայտնում, որից հետո մեքենաները վթարի էին ենթարկվում կամ հրդեհվում էին, որից հետո ապահովագրական գործակալությունը պետք է փոխհատուցում վճարեր: Ընդհանուր առմամբ նման 45 դեպք էր գրանցվել, սակայն կրակի տարածման հետեւանքով 74 մեքենա է հրդեհվել: