Քալիֆորնիայի Փասադենա քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել հուշակոթողների այգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցմանը: Այս մասին գրում է «Pasadena Now»-ն:
Հուշակոթողների այգում հուշարձանի կանգնեցումը ծրագրվում է ավարտին հասցնել 2015թ.-ի ապրիլի 24-ին՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցին, երբ 1915-1918թթ. ընթացքում Թուրքական կայսրությունում զոհվեց ավելի քան 1.5 մլն մարդ:
Հանդիպման ընթացքում խորհրդի առջեւ հանդես եկած 36 հոգուց մեծամասնությունը կողմ են արտահայտվել հուշարձանի կանգնեցմանը, իսկ մյուս 93-ը, ովքեր ներկա չեն եղել հանդիպմանը, իրենց աջակցությունն են հայտնել քաղաքային խուրհուրդ ներկայացված միջնորդագրով:
Նշենք, որ Փասադենայի հայկական համայնքը եւս ցանկանում է ներդրում կատարել անմեղ զոհերի հիշատակը պահպանելու գործում: Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հանձնաժողովը նախատեսել է Փասադենայի այգում ազդեցիկ հուշահամալիր կառուցել: Համապատասխան հանձնաժողովը 2013թ. հուլիսի 16-ին միաձայն հավանություն տվեց Փասադենայի դիզային քոլեջի ուսանող Քեթրին Մենարի նախագծին:





























