ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն իրենց տարածքում ապրող միգրանտների թվով աշխարհի երկրների ցուցակի առաջին տեղում են: Այս մասին է վկայում ՄԱԿ-ի փորձագետների ներկայացրած զեկույցը: Երրորդ տեղում է Գերմանիան:
Ըստ զեկույցի`ԱՄՆ-ում ապրում է 45,8 միլիոն միգրանտ, Ռուսաստանում` 11միլիոն, Գեմանիայում` 9,8 միլիոն: Այնուհետեւ հաջորդում է Սաուդյան Արաբիան (9,1 միլիոն), ԱՄԷ-ն (7,8 միլիոն), Մեծ Բրիտանիան (7,8 միլիոն): Տասնյակում են ընդգրկվել նաեւ Ֆրանսիան (7,4 միլիոն), Կանադան (7,3 միլիոն), Ավստրալիան (6,5 միլիոն) եւ Իսպանիան (6,5 միլիոն):
Միգրանտների ամենամեծ հոսքն անցնում է Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանը: 2013թ. այդ ուղղությամբ դիմել են 13 միլիոն մարդ, հայտնում է rbc-ն:
Ըստ ՄԱԿ-ի զեկույցի` 2013թ. հայրենիքի սահմաններից դուրս ապրում է 232 միլիոն մարդ կամ Երկրի ազգաբնակչության 3,2%-ը:
Եվրոպայում եւ Ասիայում գրեթե նույն քանակությամբ միգրանտներ են բնակվում` համապատասխանաբար 72 եւ 71 միլիոն մարդ:
Այդ տարածքներում բնակվում է միջազգային միգրանտների երկու երրորդը: 2000թ. սկսած` Ասիայում միգրանտների թիվն աճել է 20 միլիոնով:





























