Գյումրիում քանդակագործության միջազգային սիմպոզիումի ընթացքում տասը քանդակագործներ ԱՊՀ երեք երկրներից, երկու քանդակագործներ ` երկու հայկական մայրաքաղաքներից, չորս գյումրեցիներ եւ մեկ իտալացի քանդակագործներ տուֆ քարի վրա կիրականացնեն իրենց մտահղացումները:
Սիմպոզիումը տեւելու է մեկ ամիս եւ իրականացվում է ՀՀ Կառավարության, Մշակույթի նախարարության, Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարանի եւ ՄԷԿ ՀԿ միջոցներով:
Նշենք, որ քանդակագործների սիմպոզիումը ներառված է 2013-ին Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու շրջանակներում արդեն մոտ կես տարի տեւող միջոցառումների շարքում:




























