NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The Economist»-ի միջազգային խմբագիր Էդվարդ Լուկասի՝ «European Voice» կայքում հրապարակված հոդվածը.
Ռուսաստանը փորձում է նվաճել իր հարեւանների նկատմամբ վերահսկողությունը: Սակայն նրա ռազմավարությունը կարող է հանգեցնել հակառակ արդյունքների, ինչպես ՆԱՏՕ-ի ընդլայնման շուրջ նրա հակասության ժամանակ: Այս անգամ հակասությունն այն վերաբերլյալ է, թե արդյոք ԽՍՀՄ նախկին անդամ 6 երկրներ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ունեն իրավունք ինքնուրույն որոշել իրենց ապագան: Կմիանա՞ն արդյոք նրանք Ռուսաստանի գլխավորած Եվրասիական միությանը, թե՞ կընտրեն Եվրոպական Միությունը, որն առաջարկում է ազատ առեւտուր, սերք քաղաքական հարաբերություններ եւ վերջնական արդյունքնում նաեւ անդամակցություն(հնարավոր է, երբեւիցե հետագայում):
Մանրամասները բարդ են: Ավտորիտար մտածողությամբ վերնախավի համար կառավարման ռուսական եղանակը ունի իր առավելությունները. դու վերահսկում ես զանգվածային լրատվամիջոցները, ազատազրկում ես ընդդիմությանն ու ձեռնածում ես տնտեսությունը, որպեսզի գոհացնես քո կողմնակիցներին: Բաց քաղաքական ու տնտեսական մրցակցության ԵՄ պահանջները սպառնացող բնույթ են կրում: Վաղը ցավալի փոփոխությունների խոստումը ջեմի դիմաց պակաս գրավիչ է, քան այսօրվա ձկնկիթը՝ նվազագույն պայմաններով:
Բելոռուսում ԵՄ արխիվը նույնիսկ սեղանին չէ: Փոխադարձ ատելության պայմաններում Վլադիմիր Պուտինին եւ Ալեքսանդր Լուկաշենկոյին ավելին միավորում է, քան բաժանում: Նավթի ու գազի փողերի մեջ լողացող Ադրբեջանին քիչ է հետաքրքրում Արեւմուտքի քննադատությունը, եւ նա Արեւմուտքին վերաբերում է շքեղ հյուրասիրությամբ ու «ձեռքերի պատահական ոլորումներով» (ինչը փայլուն կերպով ներկայացրել է «Եվրոպական կայունության նախաձեռնությունից» իմ ընկեր Ջերալդ Քնաուսը իր «խավիարային դիվանագիտություն» պամֆլետում):
Արդյունքում մնում են երեք փոքր եւ մեկ մեծ երկիր: Թվում է, Հայաստանի հարցում հաջողության է հասել՝ սպառնալով նրան Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի հարցում թողնել Ադրբեջանի ողորմածությանը: Երեւանում իշխանությունները ծածկված են կապտուկներով, ատամները կրճտացնելով երգում են Ռուսաստանի երգը: Վրաստանը ցուցադրեց տատանողականություն, սակայն վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնեց, որ նա որոշել է առաջ ընթանալ եվրոպական ընտրությամբ: Մոլդովան ամենից շատ եվրոպական է եւ բախվել է ռուսական հարձակմանը: Ուկրաինան՝ ամենամեծ երկիրն ու ամենացանկալի ձեռքբերումը, նույնպես ենթարկվել է մի շարք տնտեսական էմբարգոների ու այլ դժվարությունների:
Կարճաժամկետ հեռանկարում այդ սպառնալիքները կարող են արդյունք տալ: Սակայն դրանք չեն նպաստում Ռուսաստանի՝ ընկերասեր, տարածաշրջանում պատասխանատու տերության կարգավիճակին: Նույնիսկ ամենատխմար հետխորհրդային առաջնորդը (մտքիս է գալիս ուկրաինացի Վիկտոր Յանուկովիչի անունը) կարող է տեսնել Կրեմլի ուղենիշը. դուք ունեք ազատ ընտրության իրավունք, սակայն պայմանով, եթե մեզ ընտրեք:
Մյուս կողմից ԵՄ-ն կարող է լինել բարկացնող, բյուրոկրատական, անարդյունավետ, հովանավորչական, դանդաղաշարժ ու կրկնակի չափանիշներով ներծծված, սակայն այն չի վախեցնում իր հարեւաններին: Նրա դժգոհությունը հարուցող երկրները կբախվեն բազմաթիվ պատվիրակությունների ու ժարգոնի հետ: Նրանք չեն բախվում Բրյուսելի կողմից հովանավորվող բաժանարար շարժումներին, էներգետիկ բանաձեւերին ու «ԵՄ պետական հեռուստատեսության» դեմ վայրի հարձակումներին:
Հիշու՞մ եք նախկին խորհրդային կայսրության երկրներում ՆԱՏՕ-ի ընդլայնումը: Դա նախնական ու հեռավոր նպատակ էր, մինչեւ որ Ռուսաստանը չփորձեց արգելափակել այն: Սա հարուցեց հայտարարողների շրջանում անհրաժեշտության զգացում, իսկ անդամների համար անհնար դարձավ խոչընդոտել այն երկրների անդամակցմանը, որոնք ակնհայտ ունեին դրա կարիքը: Այժմ Ռուսաստանը նույն սխալն է թույլ տալիս: Լինելով ձյուդոյի վարպետ՝ Պուտինն ամենեւին էլ ճարպիկ չի թվում:





























