Հնդկական Չեննաի(նախկինում Մադրաս) քաղաքում հայկական փողոցի հիմնադրման 200-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը նախատեսում է հիշարժան վայրի պատվին հուշարձան կանգնեցնել, որտեղ գտնվում է հայկական հայտնի եկեղեցին: Այդ մասին գրում է «The New Indian Express»-ը:
Ինչպես թերթին հայտնել է ՀՀ պատվավոր դեսպան Շիվկումար Իշվարանը, երկիրն ակնկալում է հնդկական Թամիլանդ նահանգի կառավարության թույլտվությանը: Նրա խոսքով, այդ վայրն ընտրվել է նախագծի համար, որը մաս է հանդիսանում է նահանգի գլխավոր նախարար Ջայարամ ջայալալիտայի նախաձեռնության՝ նվիրված հայ-հնդկական հարաբերությունների 2500 ամյակին: Ամենայն հավանականությամբ գլխավոր նախարարն ինքը կբացի հուշարձանը: «Նա ցանկանում է, որ դա տեղի ունենա: Մենք նահանգի կառավարության հետ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հայտնել է Իշվարանը՝ հավելելով, որ բացման արարողությանը ներկա կգտնվեն կամ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, կամ անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս փողոցում ապրել են հայեր, ովքեր բնակվել են Չեննաիում (Մադրաս) 16-րդ դարից: Այնտեղ է գտնվում նաեւ Հնդկաստանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ հայկական եկեղեցին: Մոտավորապես 300 ընտանիքներ մինչեւ անկախությունը բնակվել են այստեղ: Նրանց մեծամասնությունը պարտքով փող էր տալիս բրիտանական կառավարությանը: «Հիմա այստեղ հայեր չկան: Ես աշխատում եմ դարավոր կապերը վերականգնելու ուղղությամբ »,-հայտնել է պատվավոր դեսպանը:Համագործակցության նպատակով Հնդկական արդյունաբերական համադաշնության կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում Իշվարանը քաղաքային գործարարներին կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանում: Հնդկական բիզնես -պատվիրակությունը նախատեսում է սեպտեմբերի 24-28-ը այցելել եվրասիական երկիր:





























