Մեքսիկայում պատգամավոր է զոհվել՝ Օսվալդո Էսկիվել Լուկատերոն: Նրան սպանել են մաչետեներով զինված 4 տղամարդիկ: Սպանությունը կատարվել է հարցազրույցի ժամանակ:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Միչոական նահանգի Ապացինգան քաղաքում: Պատգամավորն իր մեքենայում զրուցել է լրագրողի հետ: Հանկարծ նրանց են մոտեցել 4 տղամարդիկ, որոնք ստիպել են դուրս գալ մեքենայից: Պատգամավորը լուրջ վնասվածքներ է ստացել եւ ավելի ուշ մահացել հիվանդանոցում: Լրագրողը եւս տուժել է, սակայն նա ողջ է մնացել, փոխանցում է «Lenta.Ru»-ն:

Պատգամավորի գործընկերները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ սեպտեմբերի 10-ին գնդակահարել են եւս մեկ պատգամավորի՝ Էվերարդո Ուգո Էռնանդես Գուսմանին: