Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի որոշումը ցնցել է ոչ միայն Հայաստանն ու Եվրոպան, այլեւ ՀՀԿ անդամներին, որոնք առաջին օրերին այս հարցի շուրջ հակասական մեկնաբանություններ էին տալիս: Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«ՀՀԿ-ում եւս լավ տեղյակ չէին Սարգսյանի մոսկովյան այցի մասին, ինչի մասին վկայում է այն, որ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ներկա էին բազմաթիվ հանրապետական պատգամավորներ: Մոսկվայից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը գոնե պետք է բացատրություններ տար, սակայն դրա փոխարեն դեսպաններ էր ընդունում»,-ասել է ընդդիմադիրը:
Նա նաեւ ընդգծել է, որ տվյալ պահին ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում իշխող ՀՀԿ-ն, տեղյակ չէ, թե ինչ է ենթադրում Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը:





























