Շանհայի համագործակցության կազմակերպության երկրները կողմնակից են Սիրիայի հարցերով միջազգային կոնֆերանս հրավիրելուն: Այս մասին ասվում է սեպտեմբերի 13-ին Բիշքեքում կայացած գագաթաժողովի ընթացքում ընդունված ամփոփիչ հռչակագրում:
ՇՀԿ երկրները կողմ են այդ տարածաշրջանում խաղաղության, կայունության, բարգավաճման եւ առաջընթացի հասնելուն՝ առանց ՄԱԿ-ի կողմից չարտոնված, այդ թվում՝ ռազմական գործողությունների, ասվում է հռչակագրում: Այս մասին հաղորդում է «Կաբարը»:





























