Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են այն ամսվա ընթացքում եւս մեկ անգամ բանակցել Նյու-Յորքում՝ կապված Սիրիայի հարցերով «Ժնեւ-2» կոնֆերանսի անցկացման հետ: Այս մասին լրագրողներին Ժնեւում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ հանդիպման արդյունքում: Որպես հանդիպման նախնական օր նշանակվել է սեպտեմբերի 28-ը:
«Իհարկե դա կախված է լինելու այստեղ հաջողության հասնելու մեր ջանքերից»,-հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Ինչպես լրագրողներին է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Քիմիական զենքն արգելող կազմակերպությանն ու կոնվենցիային Սիրիայի միանալու գործընթացը պետք է շատ արագ եւ պրոֆեսիոնալ կերպով իրականացվի:
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հուսով է, որ քիմիական զենքի խնդիրը կլուծվի, ինչը ուղի կհարթի «Ժնեւ-2» կոնֆերանսի անցկացման համար: «Մեր այսօրվա բանակցություններն օգտակար են»,-ընդգծել է Բրահիմին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























