ԼՂՀ իշխանությունների հետ սեպտեմբերի 13-ին ձեռքբերված համաձայնության համապատասխան՝ ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում՝ Ասկերանի ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքից դիտարկումն անցկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա):

Հակառակ ուղղությունից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ  ԵԱՀԿ գործող  նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

Ղարաբաղյան կողմից դիտարկմանը մասնակցել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահ Ջեյմս  Ուորլիքը:

Դիտարկումն անցկացվել է սահմանված ժամանակացույցի համաձայն: Հրադադարի խախտում չի գրանցվել:

Ղարաբաղյան կողմից առաքելությանն ուղեկցել  են ԼՂՀ արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: