Վիլնյուսում ԵՄ հետ որեւէ փաստաթուղթ ստորագրելու Հայաստանի հնարավորությունները մեծ չեն: Այդ մասին հայտարարել է եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով ԵՄ կոմիսար Շտեֆան Ֆյուլեն՝ Երեւանում Արեւելյան գործընկերության ոչ ֆորմալ երկխոսության ժամանակ:
Նա նկատել է, որ ԵՄ հետ Հայաստանի Ասոցացման մասին պայմանագիրը ենթադրում է նաեւ խորը եւ համընդհանուր առեւտրի մասին համաձայնագիր: Այդ երկու փաստաթղթերը անհնար է տարանջատել, հավելել է նա:
«Ժամանել եմ լսելու իմ հայ գործընկերներին՝ կապված այդ հարցի հետ: Պատրաստ ենք նոր իրավական ձեւաչափում ընդունել առաջարկությունը, որը թույլ կտա առաջ շարժվել: Ուրախ ենք նման գործընթաց սկսել: Ճիշտ է, ես կասկածամտությամբ եմ վերաբերում նրան որ մինչեւ գագաթաժողով այդ թեմայով ինչ-որ լուրջ փաստաթուղթ ստորագրվի: Ես կոնկրետ ձեւաչափերի լուրջ հույս ունեմ եւ Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են»,-հայտարարել է Ֆյուլեն:
Այնուամենայնիվ, նա Հայաստանը չի նշել DCFTA հնարավոր մասնակիցների թվում: Նրա խոսքով՝ Վիլնյուսում Արեւելյան գործընկերության գագաթաժողովում, հնարավոր է, DCFTA ստորագվի Ուկրաինայի հետ, շատ նման պայմանագրեր էլ Մոլդովայի եւ Վրաստանի հետ: Հայաստանն այդ ցուցակում չի նշվել:
Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հանդիպման արդյունքում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է անդամակցելու Մաքսային միությանը:





























