«ԱՄՆ-ն զղջում է, որ Ադրբեջանի իշխանությունները հակասություններ են ունեցել մեր պատվիրակության կազմի հետ կապված, որը ծրագրու էր այս շաբաթ Բաքու այցելել: Այդ պատճառով այցը չկայացավ»: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիան՝ պատասխանելով Reuters-ի հարցին՝ կապված Բաքվի այցի չկայանալու հետ, փոխանցում է contact.az-ը:
«Ադրբեջանի կառավարության որոշումը՝ մեր պատվիրակությանը թույլ չտալու մեր պատվիրակությանը, հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ տիրող իրավիճակի մասին հարց է առաջացնում: Այնուամենայնիվ, կոչ ենք անում իշխանություններին ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել, որոնք ժողովրդի կամքը կարտահայտեն»,-նշել է Մելիան: «Կոչ ենք անում նաեւ հարգել խոսքի ազատության եւ հանրահավաքների իրավունքը, օրենքի գերակայությունը, տեղական եւ օտարերկրյա դիտորդների աշխատանքային պայմանների ապահովումը ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ դրանցից հետո»,-ասել է Մելիան:





























