Անորեքսիան (հունարենից թարգմանած՝ ախորժակի բացակայություն) կարող է ոչ միայն արտաքին միջամտության արդյունք լինել, այլեւ գենետիկ: 3 հազար մարդու ԴՆԹ-ի հետազոտությունը (նրանցից մոտ 1200-ը տառապում են անորեքիայով, մոտ 2000-ն առողջ են) ցույց է տվել, որ սնվելու խախտումը կապված է մուտացիաների հետ, որոնք խախտում են խոլեստերինի մշակումը, վատացնում տրամադրությունը եւ բացասաբար ազդում սննդակարգի վրա, գրում է The Daily Mail-ը:
Անորեքսիայով տառապող մարդիկ հրաժարվում են սննդից, համարելով, որ իրենք ավելարդ քաշ ունեն: Նրանցից միայն 30 տոկոսն է ամբողջությամբ վերականգնվում հիվանդությունից հետո: Յուրաքանչյուր 10-րդ դեպքում հիվանդությունը հանգեցնում է մահվան: Գիտնականները կապ են գտել գենետիկայի եւ սննդային վարքի միջեւ: Նրանք առանձնացրել են EPHX2 գենը, որը վերահսկում է խոլեստերինի այրումը, հաղորդում է MedDaily.ru-ն:
EPHX2 գենի որոշակի տարբերակներ հանդիպում են հենց անորեքիսայով տառապող մարդկանց մոտ:





























