Ռուսաստանի «Ռոսպոտրեբնադզոր»-ը բժիշկներին առաջարկել է մանրամասն ստուգել Իտալիայից վերադարձող ռուսաստանցիներին, որոնք թոքաբորբի ախտանշաններով դիմում են իրենց, քանի որ հնարավոր է, նրանք թռչնի А(H7N7) գրիպով վարակված լինեն: Այս մասին ասվում է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոյի նամակում՝ ուղղված հաստատության տարածաշրջանների ստորաբաժանումների ղեկավարներին:
Այդ միջոցառումները ձեռնարկվում են Իտալիայում թռչնի գրիպի բռնկման պատճառով: Հաղորդվում է, որ այնտեղ թռչունների հիվանդացության մակարդակը հասել է 100 տոկոսի, իսկ մահացության մակարդակը՝ 6,5 տոկոսի:
Գիտնականները ենթադրում են, որ գրիպի ցածր պաթոգեն վիրուսը հայտնվել է թռչնաֆաբրիկայում եւ մուտացիայի ենթարկվել՝ վերածվելով բարձր պաթոգեն շտամի:





























