Սեպտեմբերի 13-ին Աֆղանստանում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման ժամանակ չորս աֆղանցի է զոհվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Հարձակման ընթացքում զոհվել են հյուպատոսության երեք հսկիչներ: Բացի դրանից, զոհվել է նաեւ հյուպատոսարանում աշխատող աֆղանցի թարգմանիչը: Եվս 18 մարդ վիրավորվել է: Դեսպանատան ամերիկացի աշխատողներից ոչ ոք չի տուժել: Մարի Հարֆը նախազգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է աճել:
Հարձակումից հետո հյուպատոսությունը փակվել էր անորոշ ժամանակով, իսկ բոլոր աշխատակիցները տեղափոխվել էին Քաբուլ, հայտնում է lenta.ru-ն:
Իրանի սահմանից ոչ հեռու գտնվող Հերաթ քաղաքի հյուպատոսարանի վրա հարձակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 13-ի առավոտյան: Հարձակման պատասխանատվությոնն իր վրա էր վերցրել «Թալիբան» շարժումը, որը վերջին ժամանակներս հաճախ է հարձակվում ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա:
Թալիբները հարձակվել են Աֆղանստանում ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա




























