Չինաստանի Հեբեյ նահանգի Դունցզան գյուղի բնակիչ 47-ամյա Չժեն Յանլյանը մետաղասղոցով եւ սովորական անդամահատել է սեփական ոտքը:
Պատճառը փողի բացակայությունն է եղել: Ագարակատեր Չժենը վիրահատություն համար գումար չուներ եւ այդ պատճառով ինքն է այն կատարել:
Ամեն ինչ սկսվել էր որովայնի սուր ցավերից, որոնք ժամանակի ընթացքում ոտքին են անցել: Չժենին երկու ոտքերի երակների լայնացում էին ախտորոշել: Դեղերը չինացուն չեն օգնել, իսկ ցավն այնքան ուժեղ է եղել, որ իր տնքոցներով հարեւաններին չի թողել քնել:
3 ամիս անց բժիշկները Յանլյանին հայտնել էին, որ իր մոտ փտախտ է սկսվել ւ որ իրենք չեն կարող փրկել նրա ոտքը: Ըստ բժիշկների` չինացուն մնացել էր մեկ ամսվա կյանք, նրան տուն էին ուղարկել` մահանալու, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով Daily Mail-ը:
Սակայն Չժենը չէր համակերպվել այդ ախտորոշման հետ եւ վճռել էր ազատվել հիվանդ ոտքից, երբ կինը քնել էր:
Նա դանակով կտրել էր մաշկը, իսկ մետաղասղոցով` ոսկորը: Կնոջն, այնուամենայնիվ, նա արթնացրել էր, քանի որ մետաղասղոցը կոտրվել էր: Բարեբախտաբար, արյուն շատ չէր կորցրել:
Վիրահատությունը փրկել է Չժեն Յանլյանի կյանքը: Սակայն վարակը տարածվել է նաեւ ձախ ոտքին եւ այժմ, դրանից էլ չզրկվելու համար, վիրահատություն է անհրաժեշտ:




























