Ուկրաինական ինտերնետում նոր ծառայություն է հայտնվել՝ վարձով կատուներ: Հայտարարությունում նշվում է, որ ցանակացած տեսակի էգ կամ արու կատուները ցանկացած ամի կհասցվեն հաճախորդի նախընտրած վայրը: Կենդանիներին հնարավոր է վարձակալել մեկ օրով: Կենդանուց բացի, տրամադրվում է տաք ծածկոց, կակաո, հաճելի երաժշտությամբ ձայնագրություններ, փոխանցում է «Segodnya.ua»-ն:

Ծառայությունը հիմնականում միայնակ մարդկանց համար է: Ծառայության արժեքը մոտ երեսուն գրիվեն է՝ կախված ցեղատեսակից:

Կա հարցի եւս մեկ կողմ. կենդանիների վարձակալության հանձնողը նրանց վերցնում է հատուկ կենտրոններից, եւ կարող է պատահել այնպես, որ հաճելի երեկոյից հետո հաճախորդն այլեւս չցանկանա բաժանվել կատուներից եւ նրանք նոր տերեր կունենան, հաղորդում է NEWSru.com-ը:

Բացի կատուներից, ուկրաինացիներին առաջարկում են վարձակալել ժամանակավոր կնոջ, ընկերոջ, վճարովի բաժակակցի եւ անգամ խոզ-մերկապարուհու: