2013թ. Տնտեսության ոլորտի Նոբելյան մրցանակը հանձնվել է երեք գիտնականների, որոնք ԱՄՆ-ում ակտիվների գների էմպիրիկ վերլուծությամբ են զբաղվում, երկուշաբթի օրը հայտարարել է Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիան:
Դափնեկիրների անուններն են՝ Լարս Փիթըր Հանսեն, Յուջին Ֆ. Ֆամա եւ Ռոբերտ Շիլլեր:
ХIХ դարավերջում Նոբելը ընդամենը հինգ մրցանակ է կտակել. ֆիզիոլոգիայի կամ բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության եւ խաղաղության: Դրանց մրցանակակիրները հայտնի են դարձել նախորդ շաբաթ: Տնտեսության մրցանակն ավելի ուշ է ստեղծվել եւ դրա գումարային պարգեւատրման համար պատասխանատու է Շվեդիայի Պետբանկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Տնտեսության ոլորտի մրցանակի դափնեկիրների անունների հրապարակմամբ եզրափակվել է 2013թ. նոբելյան մրցանակակիրների ներկայացման շաբաթը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Ստոկհոլմում եւ Օսլոյում` դեկտեմբերի 10-ին, Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կազմում է 8 միլիոն շվեդական կրոն (1,2 միլիոն դոլար):





























