Աշխատող մարդկանց 75 տոկոսը բախվում է սթրեսի, որը հարուցում է երկուշաբթի աշխատանքի վերադառնալու փաստը: Այս ֆենոմենը գիտնականները անվանել են «կիրակնօրյա թուլացում», գրում է The Indian Express-ը:

Նրանցից մոտ 50 տոկոսի մոտ խնդիրն այնքան լուրջ է, որ աշխատանքը փոխելու հարկ է առաջանում:Աշխարհի տարբեր ծայրերում բնակվող ավելի քան 3600 մարդու հարցումը ցույց է տվել, որ հարցվածներից շատերի մոտ կիրակնօրյա երեկոն կապված է անհանգստության հետ: Միայն 22 տոկոսն է, որ աշխատանքային շաբաթի սկսվելուց առաջ չի անհանգստանում:Մասնագիտական կողմնորոշման փորձագետ Մերի Էլեն Սլեյթերն ընդգծում է. ամենալարված ժամանակահատվածը երկուշաբթի առավոտն է: Չկա մեկը, ով կուրախանա, որ հանգստյան օրերն ավարտվել են, հաղորդում է MedDaily.ru-ն:

Որպեսզի նվազի անհանգստությունը կիրակի երեկոյան, պետք է ուշադրություն հատկացնել ուրբաթներին: Աշխատանքային շաբաթվա վերջին օրը պետք է այնպես կազմակերպել, որ հաջորդող շաբաթը հաջող անցնի: Մասնավորապես, պետք է լուծել արդիական խնդիրները, դիտել օրացույցը, ծրագրավորել գործնական հանդիպումները, հավաքել անհրաժեշտ նյութերը: