Աֆղանստանում ռումբի պայթյունից զոհվել է Լոգար նահանգի նահանգապետը: Ռումբը թաքցրել են բարձրախոսում եւ գործարկել Ղուրբան բայրամ տոնի առթիվ նրա ելույթի պահին:

Նահանգապետն ահաբեկչության միակ զոհն է դարձել: AFP-ն հայտնում է, որ առնվազն ութ մարդ տուժել է: Associated Press-ն իր հերթին հայտնում  է 15 տուժածների մասին, որոնցից 5-ի վիճակը ծանր է:  Ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:

Ղուրբան բայրամ տոնի ընթացքում Աֆղանստանում ահաբեկչությունները ամենամյա բնույթ են կրում: 2012թ. երկրի հյուսիսում կատարված ահաբեկչությունից 40-ից ավելի մարդ էր զոհվել: