Մաքսային Միությանն անդամակցելու երկրի պատրաստակամության վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը նշանակալի է, հոկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԵվրԱզԷս ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի բյուրոյի գիտխորհրդի անդամ Վլադիմիր Լեպիխինը:
Ըստ նրա՝ որոշումը նշանակալի է ոչ միայն Ռուսաստանի շահերի տեսանկյունից, այլեւ հենց Հայաստանի: «Որոշումը կարեւոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով նրա տարածաշրջանային երկարաժամկետ շահերը: Հայաստանը Մաքսային Միության անդամ կարող է դառնալ երբ ցանկանա: Այժմ էլ կարելի է սկսել փաստաթղթերի նախապատրաստումը: Հայաստանը պետք է ներկայացնի պայմանները, որոնցով ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը, եւ հասնի դրանց իրագործմանը»:
Լեպիխինը նաեւ նշել է, որ Հայաստանը աշխարհաքաղաքական առումով այնպիսի տարածաշրջանում է, որ կարող է հակամարտության զոհ դառնալ: Մյուս կողմից այն հնարավորություն ունի ընտրելու տնտեսական զարգացման ուղին՝ անդամակցելով Մաքսային միությանը:





























