Հնդկաստանի մայրաքաղաք Նյու-Դելիում գործարանի հրդեհի ժամանակ զոհվել է նվազագույնը  6 մարդ,այդ թվում 4 կին: Վիրավորվել են տասնյակները, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

Ֆաբրիկան գտնվում է քաղաքի կենտրոնում: Երկհարկանի շենքը ամբողջովին կլանել էր կրակը, երբ դեպքի վայր հասան հրշեջները: Հրշեջները երեք ժամ պայքարել են կրակի դեմ:Իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ բռնկման պատճառը կարճ միացումն է: