Նիգերիայում գրոհայինները հարձակվել են հարսանեկան ավտոշարասյան վրա: Ավելի քան 30 մարդ զոհվել է, հաղորդում է Agence France-Presse-ը:
Աղբյուրի համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել Բորնո նահանգում Բամա քաղաք տանող ճանապարհին, որտեղ ուղեւորվում էր կորտեժը նահանգի մայրաքաղաք Մայդուգուրիից: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հարեւան Ադամավա նահանգի Միչիկա քաղաքում:
Ինչպես նշում է Gazeta.ru-ն, տեղի իշխանությունները չեն բացառում, որ հարձակման հետեւում կանգնած են արմատական իսլամիստական «Բոքո Հարամ» խմբավորման գրոհայինները, որոնք գործում են Նիգերիայի հյուսիսում: Նրանց նախորդ հարձակման ժամանակ զոհվել է 128 մարդ:





























