Թաիլանդում Պատտայի հանգստավայրում նոյեմբերի 3-ին նավի խորտակումից հետո վեջ մարդ է զոհվել, այդ թվում երկու ռուսաստանցիներ, Չինաստանի քաղաքացի ու Թաիլանդի երեք բնակիչ: Եւս երեք ռուսաստանցիներ, որոնց հաջողվել է փրկվել, տեղափոխվել են հիվանդանոց. երկու մեծահասակների վիճակը գնահատվում է ծանր, իսկ երեխան կոմայի մեջ է գտնվում:
Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ արտակարգ դրության հետեւանքով 20 մարդ անհետ կորել է ՝ համաձայն իրենց տվյալների: Բացի այդ, 15 մարդ լուրջ վնասվածքներ են ստացել:Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այժմ պարզում են, թե որքան ուղեւոր է գտնվել զբոսանավի վրա: Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդում էր, որ երկհարկանի զբոսանավի վրա 50 մարդ է գտնվել: Իր հերթին Թաիլանդում Ռուսաստանի դեսպանությունը հաղորդում է, որ «այս պահին տիրապետում են տեղեկատվության այն մասին, որ 80 հոգի փրկվել է, 10 հոգի վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել են հիվանդանոց»: Իրենց հերթին տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ նավի վրա գտնվել է 200 մարդ, մինչ դեռ առավելագույնը թույլ է տրվում 150 ուղեւոր:





























