NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ Եվրոպական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Եվգենի Կոգանի հոդվածից, որը հրապարակվել  Ցյուրիխում շվեցարական դաշնային տեխոնոլոգիական ինստիտուտի՝ The International Relations and Security Network» (ISN) նախագծի կայքում:

«Ղարաբաղյան հարցի անորոշությունը շարունակում է մնալ միակ լծակը, որը Ռուսաստանը կարող է օգտագործել Ադրբեջանի դեմ՝ նրան անցանկալի քայլերից հեռու պահելու համար: Այդ «ոչ բարեկամական գործողությունների» ներքո նկատի է առնվում Ադրբեջանի ձգտումը սերտ հարաբերություններ հաստատել ՆԱՏՕ-ի ու Եվրոպական միության հետ, ինչը հակասում է Ռուսաստանի շահերին:

Ղարաբաղյան կոնֆլիկտը թույլ է տալիս Մոսկվային ինչ-որ մակարդակում Հայաստանին ու Ադրբեջանին պահել իր ազդեցության գոտում եւ, որպես հետեւանք, հետ է պահում մյուս կողմերին, ի դեմս Թուրքիայի ու ԱՄՆ-ի, կոնֆլիկտի կարգավորման ակտիվ մասնակցությունից:

Մինչ այն պահը, քանի դեռ Մոսկվան աջակցում է ստատուս քվոյի կարգավիճակն ու չի կամենում փոխեր իր դիրքորոշումը, ղարաբաղյան կոնֆլիկտը որեւէ կերպ չի կարգավորվի: Մոսկվան կփոխի իր դիրքորոշումը, եթե ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումից էական շահեր ունեն, ինչպես օրինակ Ադրբեջանում քաղաքական ու տնտեսական ազդեցության հավելյալ լծակներ»: