Տաջիկստանի ԿԸՀ նախնական տվյալներով՝ գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում՝ 83,6 տոկոս արդյունքում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Մերմուհամեդ Շոհենը:
Շոհենի խոսքով՝ մյուս հինգ թեկնածուները հինգ տոկոսից էլ քիչ ձայներ են հավաքել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընտրողների քանակը 4 միլիոն 35 հազար էր:
ԿԸՀ-ն նշել է, որ «ընտրություններն անցել են Տաջիկստանի օրենսդրությանը համապատասխան՝ ազատ, թափանցիկ, ժողովրդավարական, ընտրողների բարձր ակտիվությամբ»:





























