Արաբական միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում նախատեսվում է Փարիզի աշխարհահռչակ Լուվր թանգարանի մասնաճյուղը։
Աբու Դաբիում նոր թանգարանի բացման նախնական ամսաթիվ է նշվում 2015թ. դեկտեմբերի 2-ը, հայտնել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետին, որը հատուկ այցելել էր ԱՄԷ` փարիզյան թանգարանի մասնաճյուղի շինարարության ընթացքին հետեւելու նպատակով: Ներկայումս տեղի է ունենում նաեւ ԱՄԷ-ի մայրաքաղաքում ցուցադրության համար նախատեսված 300 ցուցանմուշների ընտրությունը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Հայտնի է, որ «Լուվր» բրենդի օգտագործման իրավունքը ԱՄԷ-ի կառավարությունը Փարիզի քաղաքային իշխանություններից ձեռք էր բերել դեռեւս 2006թ.` 400 միլիոն եվրո գումարով: Լուվրի հետ պայմանագիրն արաբական թանգարանին թույլ է տալիս օգտագործել Լուվրի, Պոմպիդայի կենտրոնի, Դ’Օրսեի թանգարանի եւ Վերսալի ցուցանմուշները: Ըստ նախնական ծրագրի` թանգարանը պետք է բացեին դեռ անցյալ տարի, սակայն այն ժամանակ մտահղացման իրականացմանը խանգարել էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:





























